ԱՄՆ-ում քոլեջը տուգանվել է 60 մլն դոլարով` մարզչի սեռական ոտնձգությունների համար
ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Փենն-սթեյթ համալսարանը, որն ամերիկյան ուսանողական ֆուտբոլի առաջատարն է համարվում, երկրի իշխանությունների կողմից 60 մլն ԱՄՆ դոլարի տուգանքի է ենթարկվել, որը կապված է ֆուտբոլի մարզչի սեռական բնույթի հանցագործությունների հետ:
Համալսարանին նաև արգելված է 3 տարի մասնակցել ամերիկյան ֆուտբոլի մրցաշարերին, իսկ 1998-2011թթ. Հաղթանանակների արդյունքները չեղյալ են համարվել:
Խոսքը վերաբերվում է մարզիչ Ջերի Սանդունսկիին, ով մեղավոր է ճանաչվել անչափահասների նկատմամբ 45 սեռական ոտնձգությունների դեպքով:
Նրա գործով վերջնական մեղադրանքը դեռ պատրաստ չէ, սակայն նա կարող է կյանքի հետագա տարիները բանտում անցկացնել:
Այս սկանդալային պատմության հետևանքները մթագնել են համալսարանի նախկին հայտնի մարզչի` Ջո Պատերինոյի հռչակը: Պատերինոն մահացել է 2012թ. սկզբին, Սանդունսկու դեմ դատական գործից մի քանի ամիս առաջ:
Որպես Փենսիլվանիա նահանգի համալսարանի մարզիչ իր երկարամյա աշխատանքի ընթացքում նա ավելի շատ մրցանակներ էր ստացել, քան ԱՄՆ որևէ այլ համալսարանական մարզիչ:
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրենի զեկույցում կոշտ քննադատություն էր հնչել նրա նկատմամբ, Սանդունսկիի դատավճռից հետո: Զեկույցում, մասնավորապես, նշվում էր, որ համալսարանի ղեկավարությունը ոչ մի կերպ չի ապահովել իր ուսանողների և աշակերտների անվտանգությունը մանկապիղծ մարզչի ոտնձգություններից:
Ֆուտբոլային թիմի միցանակներից շատերը, որոնք այն նվաճել էր նրա ղեկավարության շրջանում, կհանվեն Ազգային ասոցիացիայի պաշտոնական տեղեկագրերից:









