Բերման է ենթարկվել խարդախության մեջ մեղադրվող 26-ամյա երիտասարդ

10:10 • 23.07.12

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները հուլիսի 21-ին, ժամը 20.20-ին, Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 20-րդ փողոցի թիվ 1 տնից բերման են ենթարկել 1986 թ. ծնված Կիմ Ղ.-ին։

 

Ըստ Ոստիկանության ամփոփ տեղեկագրի՝ վերջինս ս/թ ապրիլի 16-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

 

Կիմ Ղ.-ն կալանավորված է և տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: