Սիրիայում մարտական գործողությունները ավելի են թեժացել, Հալեպը ռմբակոծվում է ավիացիայով. BBC

19:59 • 24.07.12

Այսօր Սիրիայի օդուժը ռմբահարել է երկրի տնտեսական մայրաքաղաք Հալեպը, հաղորդում է BBC-ն, որի տարածաշրջանային թղթակիցը, տեղի ունեցածը համարում է հակամարտության լրջագույն լարում:


Ըստ թղթակցի, ով հղում է անում Հալեպի բնակիչներին և հակակառավարական ակտիվիստներին, ապստամբները փորձել են գրավել քաղաքի գործարար հատվածը:


Կառավարական զորքերի հետ թեժ մարտեր են սկսվել այսպես կոչված «Հին քաղաքի» մատույցներում, որը համաշխարհային մշակութային ժառանգության օբյեկտ է հանդիսանում:


Սիրիայի ամենահարուստ քաղաք Հալեպում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 4-րդ օրը: