Բրիտանացին հրաժարվել է ծննդաբերող կնոջը հիվանդանոց տանել, մինչև նա իր համար նախաճաշ չի պատարաստել
Անգլիական Միդլսբրո քաղաքի բնակիչ, ազգությամբ հնդիկ Ռիասաֆ Ահմեդը հրաժարվել է երկունքի ցավերի մեջ գտնվող կնոջը հիվանդանոց տեղափոխել, մինչև որ կինն իր համար նախաճաշ չի պատրաստել, գրում է One News Page-ը:
Ուժեղ ցավերը մի կերպ հաղթահարելով` կինը կատարել է ամուսնու ցանկությունը, ինչից հետո միայն նրան հիվանդանոց են տարել:
Ավելի ուշ պարզվել է, որ Ահմեդը 4 տարի շարունակ կանոնավոր կերպով ծեծի է ենթարկել կնոջը, արգելել տնից դուրս գալ և նույնիսկ հեռախոսով շփվել ծնողների հետ:









