Պետդուման կզբաղվի անտառներից մեկում հայտնաբերված 248 սաղմերի գործով
ՌԴ Պետդումայի օրենսդիրները ցանկանում են մասնակցել երեկ Սվերդլովսկի մարզի անտառներից մեկում 4 պլաստմասե տակառների մեջ պահված 248 մարդկային սաղմերի հայտնաբերման գործով սկսված հետաքննությանը, գրում է Newsru.com-ը:
Ըստ մարզի ոստիկանության տվյալների` սաղմերը մշակված են եղել ֆորմալհիդրիդով, իսկ դրանց վրա կպցված եղել են ազգանուններ ու համարներ պարունակող քարտեր:
Սաղմերը պարունակող 50 լիտրանոց տակառները հայտվել են անտառում նրանից հետո, երբ տեղի 4 հիվանդանոցները թաղելու նպատակով հանձնել են դրանք մի ընկերության, որն անհասկանալի պատճառով իր իրականացրել դրանց թաղումը:
Այժմ դրանք տեղափոխվել են դիահերձարան, որտեղ էլ փորձաքննության են ենթարկվելու:
Պետդումայի ` ընտանիքի, կանանց և երեխաների հարցերով հանձնաժողովի նախագահ Ելենա Միզուլինան այս առիթով հայտարարել է, որ երկրում գործում է մի ամբողջ ստվերային արդյունաբերություն, որը զբաղվում է աբորտների արդյունքում ստացված սաղմերի մատակարարմամբ` դեղագործական և կոսմետիկ նպատակներով:
«Ռուսաստանում տարեկան իրականացվում է 5-6 մլն ապօրինի աբորտ, որոնք տեղի են ունենում հղիության այն շրջանում, երբ արհեստական վիժումն արդեն արգելված է կարող է լուրջ վնաս հասցնել մորը: Տակառներում գտած սաղմերն արդեն էմբրիոններ չեն, այլ զարգացած մարդկային պտուղներ, ինչն արդեն սպանություն է համարվում»,- նշել է նա:
Նա նաև չի բացառել այն վարկածը, որ սաղմերը նետվել են բուժհաստատությունում սպասվելիք ստուգման պատճառով, քանի որ բժիշկները ցանկացել են կոծկել իրենց ապօրինի գործողությունների հետքերը:









