ԱՄՆ ծովային հետևակը նոր մարտական ատրճանակներով է համալրվում

23:55 • 24.07.12

ԱՄՆ ծովային հետևակը Colt ընկերությանը 12 հազար նոր M45 MEU (SOC) CQBP (Close Quarter Battle Pistol) ատրճանակներ է պատվիրել` մերձամարտի վարման համար, հաղորդում է Defense-Aerospace-ը:

 

Պայմանագիրը 5 տարում պետք է իրականացվի և պատվիրատուն 22,5 մլն դոլար կվճարի:

Մինչև տարեվերջ կմատակարարվեն 4036 նոր ատրճանակներ պահեստամասերի հետ միասին:



Marine Corps Times-ի տեղեկություններով, նոր ատրճանակը Colt Rail Gun անվանումն է ստացել և 1911-ից ամերիկյան բանակի սպառազինության տակ գտնվող հայտնի մարտական Colt M1911-ի կատարելագործված տարբերակն է:


Colt M45-ը 45 ACP տրամաչափի 8 փամփուշտի պահունակ ունի և առանց փամփուշտների 1035 գրամ է կշռում: Ատրճանակը Պիկատինի ամրակ ունի, որի վրա կարող են ամրացվել լույսի աղբյուրը կամ լազերային թիրախացույցը: Colt M45-ը ավտոմատ բռնակային ապահովիչ ունի, որը կանխում է պատահական կրակոցները, կրակել հնարավոր է միան ատրճանակակոթը սեղմելուց հետո: Բացի այդ, նոր ատրճանակը իր նախորդներին գերազանցում է փոքր հետհարվածով, որը բարձրացնում է կրակի ճշտությունը: