Մոսկվայից 142 ուղևորով ինքնաթիռը վնասվել է թռչունների պատճառով

11:48 • 24.07.12

142 ուղևորներով Մոսկվայից ժամանած ինքնաթիռը Նոր Ուրենգոյում վայրէջք կատարելու ընթացքում բախվել է 2 թռչունների հետ, ինչի հետևանքով ինքնաթիռի առջևի հատվածում փոսիկներ են առաջացել, գրում է vz.ru-ն:

 

Բախման հետևանքով ինքնաթիռի ուղևորներից և անձնակազմից ոչ ոք չի տուժել: Այժմ ավիաընկերությունը փորձում է պարզել հասցված վնասի չափը: