Սարսափ ֆիլմի դիտումից հետո Դոնեցկի բնակիչը դանակով սպանել է ընկերոջը
Ուկրաինայի Դոնեցկի մարզում 23-ամյա տղան իր բնակարանում բազմաթիվ դանակի հարվածներ է հասցրել իր 26-ամյա ընկերոջը, ով ստացած վնասվածքներից մահացել է հիվանդնոցում, հաղորդում է korrespondent.net-ը` հղում կատարելով մարզի ՆԳՆ վարչության մամուլի ծառայությանը:
Քննիչ Օլգա Սկրիպնիկի խոսքով, քրեական գործը հարուցված է դիտավորյալ սպանություն հատկանիշներով:
Կատարված հանցագործության հիմնական պատճառ է համարվում ձերբակալվածի հոգեկան շեղումը: Ինչպես ներկայացրել է ինքը` կասկածյալը, նա վատ նյութական վիճակի պատճառով բաժանվել էր սիրած աղջկանից և այդ հողի վրա նյարդային անհավասարակշիռ վիճակում էր, որի համար նույնիսկ բժշկի էր դիմել: Նույնիսկ ինքնասպանության փորձ էր կատարել:
«Այդ օրը նա իր ընկերոջը առաջարկել էր իր տանը մնալ: Ողջ օրը հեռուստացույց դիտելուց հետո, հատկապես սարսափ ֆիլմեր, առավոտյան նա կարծել էր, թե իր ընկերը փորձում է տիրանալ իր բնակարանին: Վերցնելով խոհանոցային դանակը հարվածել է քնած տղայի փորին մեկ անգամ, իսկ հետո ևս երկու անգամ մեջքի կողմից», - ասվում է հաղորդագրության մեջ:
Չարագործը կայանավորված է, նրա նկատմամբ դատական ստացիոնար հոգեբուժական փորձաքննություն է նշանակված:
Փորձագետների եզրակացության հիման վրա տղային կամ հոգեբուժարան կամ 7-15 տարի ազատազրկում է սպասում:









