Սերգեյ Նարիշկինի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ

15:23 • 24.07.12

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը և նրա գլխավորած պատվիրակության անդամները,  այսօր ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ, այցելել են Ծիծեռնակաբերդ և ծաղկեպսակ ու ծաղիկներ դրել 1915 թվականի Հայոց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին:

 

Ըստ ԱԺ մամուլի ծառայության հաղորդագրության՝ նրանք խոնարհումով ու լռությամբ հարգել են 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը։ 


Բարձրաստիճան հյուրն այցելել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտ, ծանոթացել Հայոց Մեծ եղեռնը հավաստող վավերագրերին ու փաստաթղթերին, գրառում կատարել պատվո հյուրերի հուշամատյանում։


ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահը «Հիշողության պուրակ»-ում տնկել է մշտադալար եղևնի։