Պերուում ցուցարարների ակցիան ցրելուց հետո նոր վարչապետ է նշանակվել

12:41 • 24.07.12

Պերուի նախագահ Օլյանտա Ումալան փոփոխություններ է իրականացրել կառավարությունում` նոր վարչապետ նշականելով, հայտնում է «Բի Բի Սի»-ն:

 

Ումալայի նման որոշման պատճառ է դարձել այն, որ այս ամսվա սկզբին ցուցարաների ակցիան ցրելու ընթացքում 5 մարդ էր զոհվել: Ըստ նախագահի որոշման` վարչապետ Օսկար Վալդեսին կփոխարինի արդարադատության նախկին նախարար և մարդու իրավունքների հարցերով փաստաբան Խուան Խիմենեսը:

 

Ընդհանուր առմամբ, վերջին շրջանում Վալդեսի հասցեին լուրջ քննադատություն էր հնչում, կապված բողոքի ակցիաները ճնշելու հետ: