8 ամսական հղի մալայզուհին մասնակցելու է Օլիմպիական խաղերին

15:53 • 24.07.12

Մալայզիացի մարզուհի Նուր Սուրանի Մոհդ Թաիբին, գտնվելով հղիության 8-րդ ամսում, պատրասվում է մեկնել Լոնդոն և մասնակցել ամառային Օլիմպիական խաղերին, հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

 

Նա կդառնա պատմության մեջ 4-րդ կինը, ով հղի լինելով կմասնակցի Օլիմպիական խաղերին և նույնիկ չհաղթելու դեպքում մարզուհին կլինի խաղերը լուսաբանող լրատավամիջոցների ուշադրության կենտրոնում` իր կարգավիճակի պատճառով:

 

«Լոնդոնում ես պատրաստվում եմ ունենալ կյանքիս լավագույն ելույթը, իսկ բաղձալի մեդալը շահելու դեպքում, ես կհամարեմ, որ դա օրհնանք է դեռևս չծնված երեխայիս կողմից»,- նշել է Մոհդ Թաիբին: