Քուվեյթցի շեյխը 215 մլն դոլար է տվել պարտատերին, սիրահարներին և գիտնականներին

18:50 • 24.07.12

Քուվեյթի թագավորական ընտանիքի անդամներից մեկը`շեյխ Սալեմ ա-Ալի ալ-Շաբահը, 60 մլն դինարի (215 մլն դոլար) նվիրատավություն է կատարել` օգնելու պարտապաններին, ամուսնանալ պատրաստվողներին և ապագա գիտնականներին, գրում է «Ալ արաբիա»-ն:

 

80-ամյա շեյխը հայտարարել է, որ ամուսնանալ պատրաստվող յուրաքանչյուր տղամարդ կստանա 21 400 դոլար, պարտապանները` 14 300 դոլար, իսկ դոկտորի կոչում ստացած ուսանողները կպարգևատրվեն 71 500 դոլարով:

 

Սակայն օրենքը չի տարածվում Քուվեյթում բնակվող ներգաղթյաների վրա: