Կապանում վրաերթի է ենթարկվել 22-ամյա աղջիկ

11:28 • 24.07.12

Հուլիսի 23-ին՝ ժամը 13.00-ի սահմաններում «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կապանի Կ. Դեմիրճյանի անվան հրապարակում վրաերթի է ենթարկել 22-ամյա աղջկա։

 

Ըստ Ոստիկանության հաղորդագրության՝ տուժածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

 

Կատարվում է քննություն: