Մահացել է ԱՄՆ առաջին կին տիեզերագնաց Սալի Ռայդը

09:08 • 24.07.12

Վաթսունմեկ տարեկան հասակում ԱՄՆ Սան Դիեգո քաղաքում մահացել է առաջին ամերիկուհի տիեզերագնաց Սալի Ռայդը:


Ըստ ամերիկյան մամուլի՝ Ռայդի մոտ քաղցկեղ էր հայտնաբերվել դեռ 2011 թ-ին։


Իր առաջին թռիչքը դեպի տիեզերք Ռայդն իրականացրել է 1983 թ-ին` Challenger տիեզերանավով:
 

Ամերիկուհին պատմության մեջ երրորդ կինն էր, ով եղել էր տիեզերքում: Ընդհանուր առմամբ` նա այնտեղ անցկացրել է ավելի քան 343 ժամ:
 

Սալի Ռայդը նաև տիեզերքի մասին տասնյակ գրքերի հեղինակ է: