Ռուսաստանյան «Զինվորի մայրեր» կազմակերպության տվյալներով Սիրիա մեկնող ռուսական նավերի վրա ժամկետային զինծառայողներ կան

22:13 • 24.07.12

Ռուսական իրավապաշտպան «Սանկտ-Պետերբուրգի զինվորի մայրեր» կազմակերպությունը հայտնում է, որ դեպի Սիրիայի ափեր զինծառայության են ուղղորդվել Սևաստոպոլից զորակոչված ժամկետային զինծառայողները, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:


«Զինվորի մայրերի» համակարգող Ելենա Պոպովան գործակալությանը այսօր հայտնել է, որ կազմակերպությանը դիմել է Պետերբուրգի մի բնակչուհի, ում ժամկետային զենծառայող որդուն, ով ծառայում է Սևաստոպոլում, ՌԴ Սևծովյան նավատորմի նավերից մեկի կազմում ուղղորդել են Սիրիայի աձերի մոտ:


Կնոջ տեղեկություններով, իր որդու հետ նույն նավի վրա Պետերբուրգից ևս 4 ժամկետային զինծառայող կա:

Իրավապաշտպանները ՌԴ Գլխավոր ռազմական դատախազություն հարցում են ուղղել ժամկետային զինծառայողների նման ծառայության թույլատրելիության վերաբերյալ: