Կանադայի հայկական թեմի երիտասարդները՝ «Նարեկացի» արվեստի միության Շուշիի կենտրոնում
Հուլիսի 21-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշի քաղաքի «Նարեկացի» արվեստի միություն են այցելել Սուրբ Էջմիածնի քարոզչական կենտրոնի և Կանադայի հայկական թեմի երիտասարդաց միության անդամները՝ Հայր Թովմա Աբեղա Խաչատրյանի գլխավորությամբ։
Ըստ «Նարեկացի» արվեստի միություն կենտրոնի հաղորդագրության՝ հանդիպումը կազմակերպվել է «Քարոզչական կենտրոնից դեպի Արցախ» ուխտագնացության շրջանակներում:
Հյուրերին ողջունել է ՆԱՄ Շուշիի կենտրոնի հիմնադիր տնօրեն Նարեկ Հարթունյանը: Իր օրհնությունը և գնահատանքն է հայտնել է Հայր Թովմա Աբեղա Խաչատրյանը:
Ուխտագնացները ծանոթացել են ՆԱՄ Շուշիի կենտրոնին, դիտել կարճամետրաժ ֆիլմ կենտրոնի ստեղծման ու գործունեության վերաբերյալ:
Այնուհետև ՆԱՄ Շուշիի կենտրոնի երգչախմբի կատարմամբ նրանք ունկնդրել են Հովհաննես Թումանյանի մի քանի ստեղծագործություններ:
Իր ողջույնի խոսքն է ասել նաև ՆԱՄ Շուշիի կենտրոնում ընթացող «Արամ Մանուկյան» ամառային ճամբարի կազմակերպիչ կանադահայ Հայդուկ Շամլյանը:









