Տաջիկստանի բանակը կորուստներ է կրում հանցագործների դեմ գործողությունում
Տաջիկստանի զինված ուժերի 9 ներկայացուցիչ սպանվել, իսկ 25-ը վիրավորվել են հատուկ ծառայությունների գեներալի սպանության բացահայտմանն ուղղված գործողության ընթացքում:
«Մենք ունենք 9 զոհ, 25 վիրավոր: Նրանց կողմում կորուստներն ավելի մեծ են»,- հայտարարել է գործողությանը մասնակցած մի աղբյուր:
Նա դժվարացել է սպանված զինյալների կոնկրետ թիվ ասել, քանի որ մարտերը շարունակվում են:
Գործողությունն սկսվել է այսօր լուսադեմին: Պամիրի լեռներում` Բադախշան ինքնավար շրջանում հատուկ գործողություն է իրականացվում` չեղոքացնելու համար հանցագործ խմբավորումը, որը մասնակցություն էր ունեցել գեներալ Աբդուլլո Նազարովի սպանության գործում:









