Հոնգ Կոնգում հզոր թայֆուն է մոլեգնում. 118 վիրավոր
Հոնգ Կոնգում մոլեգնում է հզոր «Վիսենտե» թայֆունը, ինչի հետևանքով 118 մարդ վնասավածքներ է ստացել, որոնցից 58-ն արդեն հոսպիտալացվել են, հայտնում է BBC-ն:
Մոլեգնող ուժեղ փոթորիկի պատճառով կաթվածահար է եղել երթևեկությունը, փակ են դպրոցները, պոլիկլիկաները և բորսան: Թայֆունն արմատախիլ է արել ծառերը, իսկ լողափին հսկայական, մի քանի մետրանոց ալիքներ են գոյացել: 1999թ.-ից ի վեր առաջին անգամ Հոնգ Կոնգի իշխանությունները հայտարարել են` վտանգի ամենաբարձր` 10-րդ աստիճանը, որը սակայն թայֆունի հանդարտվելու հետ մեկտեղ հանվել է:
Այժմ ավերիչ «Վիսենտե»-ն շարժվում է դեպի Չինաստանի հարավային Գուանգդոնգ մարզ:









