Ուջանում «Վոլքսվագենը» երկու կնոջ է վրաերթի ենթարկել

09:59 • 24.07.12

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից Ոստիկանության Աշտարակի բաժնում հուլիսի 23-ին՝ ժամը 21.35-ին, հաղորդում է ստացվել, որ Ուջան գյուղի մոտ վրաերթ է տեղի ունեցել:

 

Ըստ Ոստիկանության ամփոփ տեղեկագրի՝ պարզվել է, որ նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում, «Վոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գյումրի ճանապարհի 36-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել երկու կանանց, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

 

Նույն օրը, ժամը 22.10-ին, վարորդը ներկայացել է բաժին: Կատարվում է նախաքննություն: