ԱՄՆ-ում համալսարան է տարհանվել` ահաբեկչության սպառնալիքի պատճառով
ԱՄՆ-ի Կոնեկտիկուտի համալսարանի ուսանողական և դասախոսական ողջ կազմը տարհանվել է, երբ ոստիկանությունը տեղեկություն է ստացել հաստատության տարածքում առկա զինված տղամարդու մասին, գրում է Life News-ը:
Համալսարանի անվատանգության ծառայողներն այժմ լայնածավալ ստուգումներ են իրականացնում ` ենթադրայլ հանցագործին բռնելու համար:
Ներկայում երկրի իշխանությունները գտնվում են կազմ-պատրաստ վիճակում` չբացառելով մի քանի օր առաջ Կոլորադոյում տեղի ունեցած ողբերգության կրկնությունը, որի ընթացքում տեղի բնակիչ Ջեյմս Հոլմսը կինոթատրոնում 12 մարդ էր սպանել և ևս 58-ին վնասավածքներ հասցրել:









