Տավուշում «ՈՒԱԶ»-ը մոտ 30 մ գլորվել է ձորը. կա 5 վիրավոր, այդ թվում՝ 3 մանկահասակ երեխա

23:12 • 24.07.12

Այսօր՝ հուլիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 19-ի սահմաններում Տավուշի մարզի Նավուր գյուղի բնակիչ 52-ամյա Վառլամ Մարդանյանը, վարելով «ՈւԱԶ 469» մակնիշի 59 ՏԼ 747 համարանիշի ավտոմեքենան, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 28-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 30 մ գլորվել ձորը:


Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ՝ նույն գյուղի բնակիչներ 59-ամյա Յուրիկ, 11-ամյա Գևորգ, 8-ամյա Լիլիթ և 7-ամյա Լիաննա Քոսակյանները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Բերդ քաղաքի բժշկական կենտրոն:


Վարորդին և վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել քաղաքացիները:

Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վարչական գործունեության ավագ տեսուչ Արամ Օհանյանի գլխավորությամբ: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի քննիչ Մերուժան Գալստյանը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բժիշկների գնահատմամբ՝ վիրավորների վիճակը միջին ծանրության է:



 Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի