Անժելա Սարգսյանը նաև սիրուհի է ունեցել, գուցե հայտնի, ասում է Կարեն Արայանի մայրը

12:17 • 25.07.12

Անժելա Սարգսյանի գործով նոր բացահայտում է ի հայտ գալիս: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը գործում մեղադրյալ Կարեն Արայանի մայրը՝ Մարինա Արայանը, հայտարարեց, որ Անժելա Սարգսյանը, բացի իր տղայից նաև ընկերուհի սիրուհի է ունեցել:


Մարինա Արայանը պնդեց, որ այն բանից հետո, երբ Անժելա Սարգսյանը հայտարարել է, թե Կարենը, ում ներկայացրել է իբրև իր թիկնապահ իրեն բռնաբարել է, դրանից հետո է, որ Կարենը մի քանի րոպեով համացանցում տեղադրել է նկարներ, ոչ պոռնո բնույթի:


«Հարաբերություների խզման ժամանակ, որին ձգտում էր Կարենը, այդ ժամանակ Անժելան տարածեց, թե Կարենն իրեն բռնաբարել է: Ընդհանուր ծանոթներից, երբ սկսեցին հետաքրքրվել և մեղադրել, Կարենն իր անձնական էջին տեղադրում է մի քանի նկար այն տիպի, որտեղ իրենք ընդամենը գրկախառնված են, մինչև գոտկատեղ բաց, շատ երջանիկ դեմքերով»,– ասաց նա:


«Այդ կերպ նա ցույց է տվել, թե սա բռնաբարվածի՞ տեսք է: Այդ նկարը տեսնում է նրա ընկերուհի–սիրուհին, ով զանգում է Անժելային և ասում, որ «տե՛ս, (օդնո)կլասնիկի վրա ձեր տկլոր նկարն է դրված»: Անժելան, գուցե և առանց մտածելու և կամ մտածված դրանից հետո ամբողջ ինտերնետը լցնում է նրանց պոռոնո նկարներով»,-նշեց նա:


Մարինա Արայանը հրաժարվեց Անժելա Սարգսյանի ընկերուհի–սիրուհու անունը տալ. «Գուցե և հայտնի է, բայց դեռևս անունը չեմ նշի»,- ասաց նա։


Մարինա Արայանը հայտարարեց, որ համոզված է, որ հենց Անժելան է գցել այդ նկարները՝ իր PR-ի համար:
«Իրեն թվում էր, թե հայ ազգը իրեն կդնի Քիմ Քարդաշյանի տեղը և կերդվի իր անունով»,-ասաց նա և նշեց, որ այս գործում տուժողը միայն Կարենն է:


Նա նաև նշեց, որ պարզվել է՝ երկու կայքից են տարածվել նկարները՝ մեկը Անժելա Սարգսյանի, մյուսը՝ Վլադիմիր Վլադի։ Անժելայի ամուսինը հաստատել է, որ այդ գաղտնի կայքն ինքն է բացել Անժելայի համար:


Մարինա Արայանը նշեց, որ իր տղան ապօրինաբար է կալանքի տակ է պահվում: «Արդեն 9 ամիս է անօրինական կալանքի տակ է պահվում տղաս՝ առանց հիմնավորման: Չի փոխվում գոնե խափանման միջոցը: Գոնե չնչին, կասկածելի փաստ լիներ, չկա ոչինչ, համակարգիչն են զննել, կայքերը, հեռախոսը, ոչ մի տեղից ոչ մի փաստ ու ապացույց: Եթե գտնվի գոնե մեկ փաստ, որը կապացուցի նրա մեղավորությունը, ես կողմ եմ, թող պատժվի, իսկ այս դեպքում ինչի՞ համար պետք է միայն Անժելա Սարգսյանի ցուցմունքների հիման վրա նրան պահեն»,- ասաց նա և ավելացրեց, որ դրան զուգահեռ չգիտես ինչու չի զննվել Անժելայի համակարգիչը:


Մարինա Արայանը նշեց, որ իր տղան նման անօրինական որոշման վրա ուշադրություն գրավելու համար է հուլիսի 17-ից կարել է իր բերանն ու հացադուլ հայտարարել: «Այդ ծայրահեղ քայլին չէի պատկերացնում, որ նա գնար: Չհամբերելով՝ դիմեց այդ քայլին, որպեսզի ուշադրություն գրավի և ինչ-որ բան պարզաբանվի: 9-րդ օրն է՝ գտնվում է հացադուլի մեջ»,- ասաց նա:
Նա նաև տեղեկացրեց, որ Կարենը բաց նամակ է ուղարկել բոլորին, ՀՀ նախագահին, ԱԺ նախագահին, ՀՀ դատախազին, Արդարադատության նախարարին, Մարդու իրավունքների պաշտպանին, սակայն նամակին արձագանքել են միայն ՄԻՊ գրասենյակից, ովքեր այցելելն են և Կարենին ստիպել կարերը հանել:


«Մարդու իրավունքների պաշտպանի կազմակերպությունից գնացել են, որպեսզի կարողանան զրուցել, համոզել, որ կարերը հանվի, որից հետո մշակվել են վերքերը»,-ասաց նա:


Ծանոթացնելով դատական գործի քննությանը՝ մեղադրյալի մայրը հիշեցրեց, որ հունվար ամսից դատ է ընթանում, որն ըստ նրա, ոչ մի կերպ առաջ չի գնում վկաների բացակայության պատճառով:


«Վկաներին չեն կարողանում բերման ենթարկել, այն դեպքում, երբ դատավորը ամեն անգամ որոշում է տալիս, որ նրանց բերեն: Միշտ բարդ է, այն դեպքում, երբ նույն վկաները առավոտից երեկո սերիալներում են»,-ասաց նա: