Արագածում անձնագրային բաժնի աշխատակիցը նույն անձի տվյալներով երեք անձնագիր է տվել. նյութերն ուղարկվել են ՀՔԾ
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և ներքին անվտանգության վարչությունների ծառայողները պարզել են, որ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Արագածի անձնագրային խմբի առաջատար մասնագետ Գայանե Հովհաննիսյանը չարաշահելով իր պաշտոնեական դիրքը՝ փաստաթղթերում կատարել է կեղծիքներ, առանց համապատասխան փաստաթղթերի առկայության և մտացածին հիմքերով 2011թ. մայիսի 4-ի ամսաթվով մի քաղաքացու տվել ՀՀ քաղաքացու անձնագիր:
Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության տարածած հաղորդագրությունից 2012 թ. ապրիլի 18-ին Հովհաննիսյանը նույն անձի տվյալներով տվել է ՀՀ քաղաքացու երկրորդ, իսկ մայիսի 30-ին՝ երրորդ անձնագիրը: Նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն:









