Լեհական էլեկտրակայանում պայթյուն է որոտացել

09:13 • 25.07.12

Լեհաստանի հարավում գտնվող «Տուրուվ» ածխային էլեկտրակայանում պայթյուն է որոտացել: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` վկայակոչելով լեհական TVN24 հեռուստաալիքին. պայթյունի հետևանքով վնասվածքներ է ստացել կայանի 4 աշխատակից:


Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել երեկ ուշ երեկոյան, էլեկտրակայանի առաջին բլոկում: Պատճառն ածխային փոշու բոցավառումն է եղել: Հրդեհը տարածվել է նաև երկրորդ էներգաբլոկում: Ըստ հեռուստաալիքի` այժմ վտանգի տակ է հայտնվել 60 մետրանոց երրորդ էներգաբլոկը:


«Տուրուվ» կայանի տնօրեն Ռոման Վալկովյակը հայտնել է, որ կայանի 4 բլոկն դադարեցրել են իրենց աշխատանքները, իսկ մնացյալ 4-ը շարունակում են աշխատել:

«Տուրուվ» ածխային էլեկտրակայանն աշխատում է 1962 թվականից: