Բրիտանիայում 11-ամյա տղային հաջողվել է ինքնաթիռ նստել առանց տոմսի ու փաստաթղթերի

13:20 • 25.07.12

Մեծ Բրիտանիայի Մանչեսթեր քաղաքի օդանավակայնում 11-ամյա տղան հաջողացրել է վրիպել անվտանգության ծառայողների ուշադրությունից և առանց փաստաթղթերի ու տոմսի ինքնաթիռ բարձրանալ, հայտնում է «Բի Բի Սի»-ն:

 

Փոքրիկը, որոշելով միայնակ ճանապարհորդության մեկնել, առանց ծնողներին տեղյակ պահելու, փախել է տնից և օդանավակայանում խառնվել է թռիչքի պատրաստվող մի բազմանդամ ընտանիքի հետ:

 

Երեխային հայտնաբերել են միայն այն ժամանակ, երբ մյուս ուղևորները սկսել են հետաքրքվել միայնակ երեխայով, սակայն ինքնաթիռն արդեն օդում է եղել:

 

Այժմ արկածախնդիր տղան գտնվում է տանը, իսկ նրա ծնողները պատմել են, որ երեխան ուղղակի խենթանում է ինքնաթիռների համար:

 

Միջադեպի հետևանքով օդանավակայանի տնօրինությունն աշխատանքից հեռացրել է անվտանգության մի քանի աշխատակիցների, ովքեր պատասխանատու են եղել երեխայի` ինքնաթիռ ներթափանցման համար: