Աֆղանստանում խաղի ժամանակ 7 երեխա է պայթել ականի վրա

10:12 • 25.07.12

Աֆղանստանի Գոռ նահանգում պայթյունի հետևանքով զոհվել է 7 երեխա, հայտնում է BBC-ին:

Իշխանությունները կատարվածի մեջ մեղադրում են «Թալիբան» շարժմանը: Ենթադրվում է, որ երեխաները գտել են խմբավորման թաքցրած ականն ու սկսել խաղալ դրանով: Նահանգապետի ներկայացուցչի խոսքով` երեխաները եղել են 10-14 տարեկան:


Որոշ գնահատականներով` Աֆղանստանում մինչ այսօր կա մոտ 10 մլն չպայթեցված ական: Դրանք խորհրդային, ամերիկյան, իտալական ու իրանական արտադրության են: