Խորվաթիայում անտառային հրդեհների պատճառով 1500 զբոսաշրջիկ է տարհանվել

10:01 • 25.07.12

Խորվաթիայում` Ադրիատիկ ծովի ափից, 1500 զբոսաշրջիկ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով, գրում է Euromag-ը:

 

Ներկայումս հրշեջներին հաջողվել է տեղայնացնել, ինչն անհնար էր ավելի շուտ իրականացնել 100կմ/ժ արագությամբ ուժեղ քամու պատճառով:

 

Անցյալ շաբաթ Եվրոպայում հաստատված շոգի պատճառով խոշոր հրդեհներ են սկսվել նաև հարևան Մակեդոնիայում, ինչի հետևանքով 14 մարդ տարբեր աստիճանի վնասավածքներ են ստացել: