ՃՈ աշխատակիցը վարչական պատասխանատվության է ենթարկել օրինախախտ դատախազին (լուսանկարներ, տեսանյութ)

19:23 • 25.07.12

Ճանապարհային ոստիկանության աշխատակցի կողմից այսօր՝ հուլիսի 25-ին վարչական պատասխանատվության է ենթարկվել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբոր որդին՝ Կարո Հովսեփյանը: Այս մասին Tert.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ում ֆոտոխցիկը այսօր արձանագրել էր նրա «ԲՄՎ» մակնիշի, 41 OO 111 համարանիշի ավտոմեքենան, որի դիմապակուց բացակայել էր ԱՊՊԱ և տեխզննման կտրոնները:

 

Գ. Շամշյանը հայտնել էր, որ Կարո Հովսեփյանը աշխատում է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունում՝ որպես դատախազ, և գուցե այդ պաշտոնից ելնելով էլ իրեն արտոնյալ է զգում, իսկ Ճանապարհային ոստիկանությունն էլ, չցանկանալով «անցավ գլուխը ցավի տակ դնել»՝ աչք է փակում:


Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի