Նոր Օռլեանում հանգուցյալը ոտքի վրա է դիմավորել իր հոգեհանգիստն այցելողներին (լուսանկարներ)
ԱՄՆ-ի Նոր Օռլեան քաղաքում հանգուցյալ Լայնել Բատիստը, բառի ամենաուղիղ իմաստով, ոտքի վրա է դիմավորել իր հոգեհանգստին եկած մարդկանց, գրում է Daily Mail-ը:
Ներկաները նույնիսկ սկզբում շփոթել են քաղաքում հայտնի շեփորահար Բատիստի դիակը մանեկենի հետ, քանի որ այն դագաղի մեջ պառկած լինելու փոխարեն կանգնած վիճակով դրված է եղել սենյակում: Նրա ձեռքում տեղադրված է եղել իր ձեռնափայտը, սուլիչն ու ժամացույցը, ինչպես որ նրան հիշում են կենդանության օրոք:
«Պատկերացրեք, որ այսօր քեռի Լայնելն ավելի լավ տեսք ունի, քան մահից մի քանի օր առաջ»,- ասել է երաժշտին հրաժեշտ տալու եկածներից մեկը:
Նման արտասովոր հոգեհանգիստ կազամակերպելու պատճառն այն է, որ շեփորահարի որդին խոստացել էր հորն օրիգինալ կերպով «ճանապարհ դնել»:









