Վրաստանը պահանջում է փոխել օլիմպիականների տվյալները
Վրաստանը Լոնդոնի Օլիմպիադայի կազմակերպիչներից պահանջում է փոխել խաղերի պաշտոնական կայքում երկու ռուսաստանցի մարզիկների վերաբերյալ տեղեկությունները, որոնց ծննդավայրերը` Աբխազիա և Հարավային Օսիա, նշված են որպես Ռուսաստանի տարածք, հաղորդում է BBC-Ն:
«Խոսքը վերաբերում է ազատ ոճի ըմբիշներ Բեսիկ Կուդուխովին և Դենիս Ցարգուշին: Առաջինի կենսագրության մեջ նշված է «Հարավային Օսիա, Ռուսաստան», իսկ երկրորդի կենսագրության մեջ՝ «Գուդաուտա, Ռուսաստան»,- ասվում է Վրաստանի ազգային Օլիմպիական կոմիտեի հայտարարության մեջ:
Կոմիտեն այդ փաստի առթիվ իր բողոքն է արտահայտում: Վրաստանը Օլիմպիադայի կազմկոմիտե դիմում է հղել, պահանջելով ուղղել նշյալ սխալները և կենսագրականներում ծննդյան վայրը նշել Վրաստան:









