Hamann-ը գաղտնազերծել է Porsche Panamera-ի հիման վրա ստեղծված Cyrano նախագիծը (լուսանկարներ,տեսանյութ)

01:05 • 25.07.12

Hamann թյունինգային ընկերությունը ներկայացրել է Hamann Cyrano նոր նախագծի որոշ տվյալներ: Նման էկզոտիկ անվանման տակ թաքնված է Porsche Panamera-ի կատարելագործման համալիր մի նախագիծ, որը այլ մակարդակի է բարձրացնում շքեղ այդ մեքենայի տեխնիկական տվյալները:

 

Hamann-ում չեն թաքցնում, որ նոր նախագծի նավանումը կապված է Սիրանո դե Բերժերակի գրական հերոսի անվան հետ, ով հայտնի է իր մեծ քթով և բիրտ վարքագծով:


Որոշ իմաստով անվանումը արդարացնում է Panamera-ի նոր արտաքինը` իր տպավորիչ առջևի բամպերով և նոր կոպոտով: Արտաքին աերոդինամիկ փոփոխությունները բազմաթիվ են, սակայն տպավորիչ են նաև ընթացային կատարելագործումները:


Cyrano-ն ճանապարհին է կառչում նոր 22 դույմանոց անվահեծերով, իսկ պնևմոկախոցների կառավարման նոր համակարգի հաշվին մեքենայի լուսածերպը նվազեցվել է 30 միլիմետրով:
Hamann Cyrano-ի հզորությունը ավելացվել է մինչև 603 ձիաուժի և 870 Նմ ոլորող մոմենտի, և վերջինը հասանելի է արդեն 2250 – 4500 պ/ր միջակայքում:


Նշենք, որ նույնիսկ ամենահզոր գործարանային տարբերակը` Panamera Turbo S-ը, 550 ձիաուժ հզորություն ունի:


Մեքենան 0-100 կմ/ժ արագացման համար ծախսում է 3,9 վայրկյան, իսկ մինչև 200կմ/ժ արագության հասնելու համար Cyrano-ից 12,6 վայրկյան է պահանջվում: Սակայն նույնիսկ եթե դա էլ չբավականացնի, ապա կարող է տեղադրվել Sport Chrono փաթեթը, ինչի հաշվին ցուցանիշները ևս 0,2 վայրկյանով կբարելավվեն:
Hamann-ի նորույթի առավելագույն արագությունը էլեկտրոնային եղանակով սահմանափակված է 315կմ/ժ նշագծի վրա: