Ֆրանսիայում ուղղաթիռ է կործանվել. 5 զոհ
Ֆրանսիայի հարավ-արևելքում ուղղաթիռ է կործանվել, ինչի հետևանքով զոհվել է 5 մարդ. տեղեկացնում է «Ֆրանս պրես» գործակալությունը:
Նախապես տեղեկություն էր տարածվել այն մասին, որ ավիավթարի է ենթարկվել ռազմական ուղղաթիռ և զոհվել է 3 մարդ: Ավելի ուշ այդ տեղեկատվությունը հերքվել է:
Ավիավթարի պատճառները դեռևս հայտնի չեն: Նախնական տվյալներով, ուղղաթիռը կարող էր կպած լինել էլեկտրալարերին:
Դեպքի վայրում աշխատում են փրկարարները: Ենթադրվում է, որ նրանց աշխատանքը կդժվարանա քանի որ ուղղաթիռն ընկել է քարքարոտ տեղանքում:









