Ահմադինեժադին քննադատել են կին մրցարշավորդի մասին ֆիլմը հովանավորելու համար

11:09 • 25.07.12

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը լուրջ քննադատությունների է ենթարկվել իսլամիստների կողմից այն բանից հետո, որ թույլատրել է կենսագրական ֆիլմ նկարահանել մի իրանցի կին մրցարշավորդի մասին, գրում է «Ալ արաբիա»-ն:

 

ՄԱԿ-ի վեհաժողովին մասնակցելու նպատակով Նյու Յորք այցի ժամանակ նախագահը հանդիպել է իրանցի ռեժիսյոր Էսի Նիկնեժադի հետ և «կանաչ լույս» է տվել նրա` 2005թ.-ին բոլոր տղամարդ մրցակիցներին հաղթած և Իսլամական հանրապետության չեմպիոն դարձած Լալեհ Սադիգի մասին ֆիլմ նկարելու մասին  որոշմանը:

 

«Լալեհ» վերնագրով ֆիլմում հերոսուհին ներկայացվում է որպես «փոքրիկ Շումախեր», ով պայքարում է իր երազանքների իրականցման համար` հաղաթահարելով հասարակության կողմից կանանց առջև դրված բոլոր արգելքները:

 

Ֆիլմի քննադատները գտնում են, որ այն վիրավորում է իրանցի մուսուլման կանանց` աղավաղելով նրանց համեստ ու հնազանդ կերպարը: Բացի այդ, նրանց զայրացրել է նաև ֆիլմի աննախադեպ մեծ բյուջեն` 400 մլն դոլար: