Հունական խիստ ռեժիմի բանտում լողավազանով այգի են հայտնաբերել

16:21 • 25.07.12

Հունաստանի արդարադատության նախարարությունը որոշել է վերացնել երկրի խոշորագույն, խիստ ռեժիմի հսկողության բանտում հայտնաբերված լողվազանն ու այգին, հայտնում է Euromag-ը:

 

Մի քանի օր առաջ հունական մի պարբերական հոդված էր տպագրել. ըստ որի, բանտի հոգեբուժական մասնաշենքի հարևանությամբ, որտեղ մի քանի հարյուր ազատազրկվածներ բուժում են ստանում, լողավազան է կառուցվել:

 

Այս առիթով նախարարությունը հատուկ հանձնաժողով է ստեղծել, որը բանտի տարածքն ուսումնասիրելու արդյունքում բացի 2 մ խորությամբ լողավազանից հայտնաբերել է նաև գրիլի սարք, ինչպես նաև տարբեր տեսակի թռչուններով բնակեցված այգի:

 

Այժմ դատախազությունը հետաքննություն է սկսել` լողավազանը կառուցողների և շինարարությունը ֆինանսավորողներին պարզելու ուղղությամբ: