Հյուսիսային Կորեայի առաջնորդն ամուսնացել է

17:13 • 25.07.12

Հյուսիսային Կորեայի երիտասարդ առաջնորդ, Կորեայի Աշխատավորական կուսակցության առաջին քարտուղար, կուսակցության Կենտրոնական ռազմական հանձնաժողովի նախագահ, Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության պաշտպանության հանձնաժողովի ղեկավար, «գերագույն ղեկավար», «վաղորդյան աստղի թագավոր» և ուղղակի «ընկեր» Կիմ Չեն Ընն ամուսնացել է: Ինչպես հաղորդում է BBC News-ը` վկայակոչելով երկրի պետական հեռուստաընկերությանը, նրա ընտրյալը Լի Սոլ Յուն է:


Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, առաջնորդն արդեն մի քանի անգամ հանրությանն էր ներկայացել մի անծանոթուհու ուղեկցությամբ: Վարկածներից մեկի համաձայն` կինն, իբր, Կիմ Չեն Ընի նախկին սիրուհի, երգչուհի Հյոն Սոն Վոլն է:

Պաշտոնական տվյալներ այն մասին, թե ինչ է աշխատում Լի Սոլ Յուն, կամ աշխատում է արդյոք, դեռ չկան:

 

Հյուսիսկորեացի առաջնորդների անձնական կյանքը համարվում է այս երկրի առավել պահպանվող գաղտնիքներից մեկը: Նույնիսկ հստակ տեղեկություն չկա, թե որ թվականին է ծնվել «գերագույն ղեկավարը»:

Կիմ Չեն Ընը երկրի առաջնորդ է դարձել 2011-ի վերջին, իր հոր` Կիմ Չեն Իրի մահից անմիջապես հետո: