ԵԱՀԿ ղեկավարը մտահոգված է Տաջիկստանում տեղի ունեցող բռնություններով
ԵԱՀԿ գործող նախագահ Էյմոն Գիլմորը մտահոգություն է արտահայտել Տաջիկստանի Պամիրում տեղի ունեցող մարտական գործողություններով, որոնց հետևանքով զոհվել է ավելի քան 42 մարդ, հաղորդում է BBC-ն:
«Բռնության այդ ալիքը, որի հետևանքով տասնյակ զոհեր կան, մեծ անհանգստություն է առաջացնում, և ես խորապես ցավում եմ մարդկային կյանքերի կորուստի համար: Ես հատկապես անհանգստացած եմ քաղաքացիական անձանց շրջանում զոհերի մասին տեղեկություններով և բոլոր կողմերին զսպվածության կոչ եմ անում», - հայտարարել է Էյմոն Գիլմորը:
ԵԱՀԿ գործող նախագահը, ով նաև Իրլանդիայի փոխվարչապետն է, հայտարարել է, որ անհանգստացած միջազգային կազմակերպությունների աշխատակիցների ճակատագրով, որոնք աշխատում են բռնությունների կիզակետ դարձած տարածաշրջանում:
Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին Տաջիկստանի Պամիրի շրջանում զինված խմբավորման չեզոքացմանը ուղղված հատուկ գործողության իրականացման ժամանակ կառավարական ուժերը ոչնչացրել էին 30 գրոհային և ձերբակալել 40-ին՝ տալով 12 զոհ և 23 վիրավոր:
Այդ օրը հաղորդվում էր, որ քաղաքացիական անձիք չեն տուժել, սակայն այսօր տեղեկություններ են ստացվում, որ բախումներից տուժել է ավելի քան 20 խաղաղ բնակիչներ:









