Ռոստովցի գործարարին սպանել են սեփական ծննդյան տարեդարձի օրը

19:31 • 25.07.12

Ռոստովի մարզի Կալինինի գյուղում իր ծննդյան տարեդարձի օրը նշելուց հետո սպանվել է գործարար Վասիլի Սեդունովը, գրում է ռուսական Взгляд-ը պարբերականը:


Իրավապահ մարմինները պարզում են մարդասպանի ինքնությունը, հայտարարել է Ռուսաստանի մարզային հետաքննչական կոմիտեի պետի տեղակալ Իգոր Բերեզինը:


Նրա խոսքով՝ ծննդյան տոնակատարության ընթացքում Սեդունովին այցելել է ավելի քան 80 մարդ: Երբ հյուրերը գնացել են, ժամը 01:00-ի կողմերը նա դուրս է եկել լողավազանի մոտ, որտեղ նրա ուղղությամբ կրակ են բացել մոտակա անտառից: Ստացված վնասվածքների արդյունքում էլ նա մահացել է:


ԶԼՄ-երի տեղեկությամբ՝ գործարարը ուներ շինարարական ընկերություն և բեռնափոխադրման ընկերության ցանց: