«Միցուբիշի Պաջերոն»» վթարից հետո հայտնվել է գետում, ամուսիններերը տեղափոխվել են հիվանդանոց

23:45 • 25.07.12

Այսօր՝ հուլիսի 25-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 22-ի սահմաններում Աշտարակ քաղաքի բնակիչ, 62-ամյա Սաշա Հարությունյանը Մեծ Մասրիկ գյուղամիջյան ճանապարհին վարելով «Միցուբիշի Պաջերո» մակնիշի 30 ԼՏ 977 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ մոտ 40 մետր գլորվելով հայտնվել գետում:


Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով վարորդը եւ ուղեւոր Աշտարակ քաղաքի բնակիչ, 52-ամյա Ռիտա Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վարդենիսի բժշկական կենտրոն:


Գ. Շամշյանը հայտնում է, որ Ս. եւ Ռ. Հարությունյանները ամուսիններ են: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ: Տեղում է նաեւ նույն գումարտակի հետաքննիչ Վոլոդյա Մաթեւոսյանը:


Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Վարդենիսի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Վարդան Համբարձումյանը: Վարդենիսի բժշկական կենտրոնից Գ. Շամշյանին հայտնել են, որ վիրավորներին տեղափոխելու են Երեւան: