Կիպրոսում Սիրիայի հեռացած դեսպանը երկրի փոխնախագահի զարմիկն էր

16:08 • 25.07.12

Կիպրոսում Սիրիայի դեսպան Լամիա ալ Հարիրին միացել է ընդդիմությանն ու տեղափոխվել Կատար:


Ինչպես տեղեկացնում է «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությունը, այդ մասին հայտարարել են դիվանագիտական աղբյուրները: Պաշտոնական հայտարարություն, սակայն, դեռևս չկա:


Շվեդիայում Սիրիայի նախկին դեսպան Մուհամմեդ Բասսամ Իմադին, ով այժմ Սիրիայի ազգային խորհրդի անդամ է, ուշագրավ է համարել, որ Լամիա ալ Հարիրիի քայլը, քանի որ վերջինս Սիրիայի փոխնախագահ Ֆարուք ալ Շարաայի զարմուհին է: Ավելին, ըստ Իմադիի, այս փաստը լրջորեն վարկաբեկում է Ասադին վարչակազմը:


Նա նաև տեղեկացրել է, թե Գերմանիայում, Չեխիայում  և Բելառուսում Սիրիայի դեսպանները ևս լքել են պաշտոնները:
 

Երկու շաբաթ առաջ ընդդիմությանը միացել էր Իրաքում Սիրիայի դեսպան Նավաֆ Փարեսը ի նշան կառավարության դեմ բողոքի: