Արևմուտքը Սիրիայի վերաբերյալ «սարսափելի դիրքորոշում» ունի. Լավրով
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «սարսափելի» է անվանել արևմտյան երկրների դիրքորոշումը Սիրիայում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ, որի հետևանքով բարձրաստիճան պաշտոնյաներ և նախարարներ զոհվեցին:
Լավրովը Մոսկվայում մամուլի ասուլիսի ժամանակ որպես օրինակ ներկայացրել է ԱՄՆ ՄԱԿ-ում ներկայացուցիչ Սյուզան Ռայսի հայտարարությունը, ով, Լավրովի խոսքով, ասել է, թե պայթյունը պետք է Արևմուտքին ստիպի չհապաղել Սիրիայի հարցով որոշում ընդունելուց:
«Այլ խոսքով, ռուսերեն ասած, դա նշանակում է. կշարունակենք աջակցել նման ահաբեկչական ակտերը քանի դեռ ՄԱԿ-ի ԱԽ-ն չանի այն, ինչ մենք ենք պահանջում: Դա ընդհանրապես սարսափելի դիրքորոշում է»,- ասել է Սերգեյ Լավրովը, ավելացնելով, որ ԱՄՆ դիվանագետների այլ արտահայտությունները «ահաբեկչության ուղղակի արդարացում» են։
Լավրովը նաև դատապարտել է պատժամիջոցները, որոնք սահմանվել են Եվրոմիության կողմից Սիրիայի 29 բարձրաստիճան պաշտոնյաների և նախագահի մի շարք մերձավերների նկատմամբ:
Այդ պատժամիջոցներով սահմանափակվում է նրանց՝ աշխարհում տեղաշարժվելու հնարավորությունը, իսկ բանկային հաշիվները սառեցվում են:









