Տեխասցին ձերբակալվել է 1980թ.-ին սեփական տատին սպանելու համար

15:29 • 25.07.12

ԱՄՆ-ի Տեխաս նահանգի բնակիչ Սթիվեն Ալան Թոմասը ձերբակալվել է` 1980թ.-ին իր 73-ամյա տատին` Միլդրեդ ՄըքՔինին սպանելու համար, գրում է Fox News-ը:

 

ԴՆԹ-ի թեստի միջոցով իրավապահ մարմիներին հաջողվել է ապացուցել, որ հենց Թոմասն է 3 տասնամյակ առաջ իրականացված սպանության հեղինակը: Ոստիկանության հաղորդմամբ` Թոմասի և հանցանքի վայրում հայտնաբերած մատնահետքերը լիովին համընկնում են:

 

ՄըքՔինին մահացած հայտնաբերվել էր 1980 թ.-ի նոյեմբերի 4-ին, իր տանը ` պարաններով կապկպված, դիակի վրա կահույքի տարբեր մասեր գցված: Նրա ոսկեղենը, դրամապանակն ու արծաթե սպասքն անհետացած են եղել:

 

Այսքան տարիների ընթացքում իրավապահները գլխի չեն ընկել Թոմասի մատնահետքերը հանցանքի վայրում գտածի հետ համեմատել, սակայն 30 անց դիմելով այդ քայլին` վերջիվերջո բացահայտել են մարդասպանին: