Վթարներ և վրաերթի դեպքեր՝ հանրապետության տարբեր մասերում
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են,որ երեկ օրվա տարբեր ժամերին հանրապետության ճանապարհների տարբեր հատվածներում մի քանի վթարներ են գրանցվել:
Հուլիսի 24-ին, ժամը 01.30-ին, Խանջյան փողոցում իրար են բախվել «Օպել Վեկտրա» և «ՎԱԶ-21150» մակնիշի ավտոմեքենաներ: «ՎԱԶ-21150»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Հուլիսի 24-ին, ժամը 14.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Չարենցի փողոցի թիվ 10 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 20-ամյա մի աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հուլիսի 24-ին, ժամը 15.00-ի սահմաններում, թիվ 96 երթուղու «ԳԱԶ-32213» մակնիշի միկրոավտոբուսի վարորդը Տիգրան Մեծի պողոտայի թիվ 3 շենքի մոտ արգելակել է, ինչի հետևանքով ուղևորուհիներից մեկը վայր է ընկել և մարմնական վնասվածքներով դիմել բուժօգնության:
Հուլիսի 24-ին, ժամը 23.15-ի սահմաններում, Շինարարների փողոցի թիվ 13 շենքի դիմաց իրար են բախվել «Լինկոլն» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաները: «Լինկոլն»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հուլիսի 24-ին, ժամը 21.45-ի սահմաններում, «ՎԱԶ-21013» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աշտարակ-Երևան ճանապարհի 2-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 21-ամյա մի երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Վարորդը ներկայացել է ոստիկանություն և տվել բացատրություն:
Բոլոր դեպքերով կատարվում է քննություն:









