Զանգվածային ընտրախախտումներ Քաշաթաղի, Շահումյանի և Հադրութի շրջաններում. հայտարարություն (տեսանյութ)
Արցախի նախագահական ընտրությունների ժամանակ Վիտալի Բալասանյանի վստահված անձնանց տեղեկությունները վկայում են, որ զանգվածային ընտրախատումների դեպքեր են տեղի ունեցել Քաշաթաղի, Շահումյանի և Հադրութի շրջաններում: Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած Վիտալի Բալասանյանի տարածած հայտարարությունից:
Արդյունքում, ըստ հայտարարության, մի շարք համայնքներում Բակո Սահակյանը հավաքել է մոտ հարյուր տոկոս ձայն:
Հայտարարությանը կցված է նաև տեսանյութ, որը վկայում է, թե ինչպես են Նոր Էրքեջ գյուղում հանձնաժողովի անդամները բաց քվեարկություն կազմակերպել:









