Յուրմալա 2012. աստղերի նոր շքերթը (լուսանկարներ)

18:01 • 25.07.12

Լատվիայում երեկ սկսվել է «Նոր ալիք 2012» երգի մրցույթը: Չնայած կազմակերպիչները երկար էին մտածում, թե որտեղ անցկացնել հերթական մրցույթը, ընտրությունը դարձյալ կանգ է առել Յուրմալայի վրա:

Երաժշտական տոնը կտևի 5 օր, ինչի ընթացքում ելույթ կունենան աշխարհահռչակ անուններ և սկսնակ երաժիշտներ:
Այստեղ են Թոմ Ջոնսը, Նելլի Ֆուրտադոն և Լարա Ֆաբիանը:


Գալա-համերգի հաղորդավարներն են Լերա Կուդրյավցևան և Սերգեյ Լազարևը, Վերա Բրեժնեվան և Ալեքսանդր Րեվվան, ինչպես նաև Իվան Դորնն ու Աննա Սեմյոնովիչը:

Այս տարի բեմում չեն լինի Քսենյա Սոբչակը, Տիմուր Ռոդրիգեզը և Յուլիա Կովալչուկը: Յուրմալայում չի նաև Ալլա Պուգաչևան:

Տարվա պրեմիերան կարելի է համարել Լեոնիդ Ագուտինի և Անժելիկա Վառումի հայտնվելը մրցույթին. չնայած նրանց հավանական ամուսնալուծության մասին խոսակցություններին` մրցույթին զույգը եկել է նույն ինքնաթիռով


2012 թ-ի մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար եվրո, որը հաղթողների մեջ կբաժանվի հետևյալ կերպ.
1-ին տեղ-«բյուրեղապակե ալիք». Հաղթողի դիպլոմ և 50 հազար եվրո դրամական պարգև:
2-րդ տեղ- «Բյուրեղապակե ալիք», հաղթողի դիպլոմ և 30 հազար եվրո դրամական պարգև:
3-րդ տեղ- «Բյուրեղապակե ալիք», հաղթողի դիպլոմ և 20 հազար եվրո դրամական պարգև:


Մրցանակներ են շնորհվելու նաև հետևյալ անվանակարգերում` հանդիսատեսի համակրանք, Յուրմալայի քաղաքային խորհրդի մրցանակ և մրցանակ Մուզ TV հեռուստաընկերության կողմից: