Ադրբեջանի զինծառայողը հատել է ՀՀ պետական սահմանը և հանձնվել է հայ դիրքապահներին
ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ սույն թվականի հուլիսի 26-ին` ժամը 06.00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագծի հուսիս-արևելյան հատվածում, հատելով Հայաստանի Հանրապետության պետական սահմանը, հայ դիրքապահներին է հանձնվել Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, զինծառայող Ֆիրուզ Ֆարազովը:
Սահմանախախտը ձերբակալվել է, կատարվում է հետաքննություն:
ՀՀ ՊՆ նախարարությունից հայտնում են, որ ադրբեջանցի զինծառայողի գերության մեջ գտնվելու մասին տեղեկացվել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակին:









