Գիտնականները Անտարկտիդայի սառույցների տակ հայտնաբերել են հսկայական հովիտ

23:44 • 26.07.12

Բրիտանացի գիտնականները Անտարկտիդայի արևմտյան մասի սառույցների տակ հայտնաբերել են հսկայական հովիտ: 


Մասնագետները կարծում են, որ 1,6 խորությամբ և ամերիկյան Գրանդ Կանյոնի մեծությամբ բեկվածքը կարող է կապված լինել տվյալ շրջանում սառույցների հալեցման բարձր տեմպերի հետ:


Հայտագործությունը արվել է ռադարի օգնությամբ, որը կարող է  2.5կմ-ով թափանցել սառույցի շերտի միջով: Տվյալ շրջանը մինչ այժմ ուսումնասիրվել էր միայն մեկ անգամ՝ 1961թ-ին:

 

Գիտնականների հետազոտության արդյունքները հրապարակվել է Nature ամսագրում: