Նյու Յորքում բասկետբոլային խաղի ժամանակ կրակոցներ են հնչել. 5 վիրավոր

13:28 • 26.07.12

Ամերիկյան Նյու Յորք քաղաքում բասկետբոլային խաղի ժամանակ անհայտ անձը կրակ է բացել, ինչի հետևանքով հրազենային վնասվածք է ստացել 5 մարդ, գրում է New York Post-ը` վկայակոչելով ակատանատեսների:

 

Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի երեկոյան, նյույորքյան Հարլեմ թաղամասում, որտեղ անցկացվել է փողոցային բասկետբոլի` սթրիթբոլի ամենամյա Entertainers Basketball Classic փառատոնը:

«Հանկարծ խաղը դադարեցվեց` տրիբունայում սկսված վիճաբանության պատճառով: Տղաներից մեկը գրպանից հանեց ատրճանակն ու սկսեց կրակել ամբոխի վրա, իսկ հետո նորից սկսեց կրակել»,- New York Post-ին պատմել է 47-ամյա Ռոդնի Հարիսը, ով եկել էր դիտելու իր ծանոթի խաղը:


Նրա խոսքով` իր ծանոթը նույնպես վիրավորվել է, նա ստացել է ոտքի վնասվածք: Թերթի տվյալով` բոլոր հինգ վիրավորները հոսպիտալացվել են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Իսկ կրակ բացողին դեռ չի հաջողվել ձերբակալել: