Կանադացին պատահաբար կրակել է ինքն իրեն` փորձելով սպանել մկանը

16:44 • 26.07.12

Կանադական Օնտարիո քաղաքում մի տղամարդ, փորձելով հրացանի կոթով սպանել մկանը, պատահաբար կրակել է իր ճակատին, գրում է NewsLite-ը:

Նրան անմիջապես տեղափոխել են հիվանադանոց, և կյանքի սպառնալիք չկա:

Տղամարդու խոսքերով` ինքը նախապես չի իմացել, որ զենքը լիցքավորված է եղել, և ուղղակի շոկի մեջ է ընկել, երբ փամփուշտ մտել է գլխի մեջ:

 

«Նա շատ հաջողակ մարդ է, քանի որ այսքանից հետո կարողացել է ողջ մնալ: Իսկ թե ինչ է պատահել մկան հետ, հայտնի չէ»,- նշել է դեպքի վայր ժանամած ոստիկաններից մեկը: