Պեկինում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 77-ի

21:29 • 26.07.12

Չինաստանի մայրաքաղաքում անցած շաբաթ օրը տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 77-ի, այս մասին այսօր լրագրողներին հայտնել են չինական իշխանությունները:


Ջրհեղեղ էր առաջացել տեղատարափ անձրևների հետևանքով:


Նախապես հաղորդվում էր 37 զոհի և 7 անհետ կորածի մասին:


Համացանցի չինաստանցի օգտատերերը ջրհեղեղից հետո բազմաթիվ դժգոհ գրառումներ էին կատարել կապված աղետի կանխարգելման և իրազեկման համակարգի բացակայության հետ, ինչի հետևանքով բազմաթիվ զոհեր են եղել:


Չինաստանի մայրաքաղաքի իշխանությունները տարերային աղետի վնասը 1,88 մլրդ դոլար են գնահատել: Բազմաթիվ շինություններ ավերվել են, մոտ 70 հազար մարդ տարհանվել: