Հնդկական օվկիանոսում 6.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

10:08 • 26.07.12

Հնդկական օվկիանոսում` Մավրիկիա կղզուց դեպի հյուսիս –արևելեք, 6.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Reuters գործակալությունը:

 

Որևէ այլ մանրամասներ չեն հաղորդվել, սակայն հայտնի է, որ տուժածներ չկան, իսկ ցունամիի առաջացման վարկածը բացառվում է: